Ռուս խաղաղապահներն աշխատում են ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված կողմերի հետ․ Պուտին
20/09/2023 15:15
Նմանատիպ
Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Ղարաբաղում հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների հետ, ասել է Պուտինը։ Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ ուղղությամբ։
Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որոնցից մոտ հազարը երեխաներ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում