Իրանն ու Ռուսաստանը դեմ են տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը
Նմանատիպ
Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներն անհամաձայնություն են հայտնել տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայության առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ այսօր Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների նոր բռնկմանը։ Իրանցի գեներալը հայտարարել է, որ Թեհրանը կարծում է` առաջարկված «3+3» ձևաչափը Կովկասում խնդիրների խաղաղ կարգավորման հարմար ճանապարհ է:
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար:
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել Մոսկվայի և Թեհրանի միջև սերտ և ռազմավարական հարաբերությունները:
Շոյգուն ողջունել է Կովկասում հակամարտությունների կարգավորման «3+3» ձևաչափի գաղափարը` աջակցություն հայտնելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև դատապարտել է տարածաշրջանում արտատարածաշրջանային երկրների ներկայությունն ու գործունեությունը՝ ընդգծելով տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային նախաձեռնությունների անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում