Ցոլակ Ակոպյանին և Դավիթ Սարգսյանին ազատ են արձակել
26/09/2023 15:32
Նմանատիպ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել են ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանը և լրագրող Դավիթ Սարգսյանը։ Այսօր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նրանց ազատ են արձակել։
«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն»,- գրել է ՔԿ մամուլի խոսնակը։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվել ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ Ինչպես նաև, նրանց նկատմամբ չի հարուցվել քրեական հետապնդում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում