Yerevan
17
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Իսպանիան օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածների համար

Իսպանիան օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածների համար

Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:

«Ինձ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի իրենց տներից փախչող հայերի աճող թվաքանակն ու ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն»,– գրել է նա:

Նա նաև նշել է, որ օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում