ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել ՄԻԵԴ
27/09/2023 17:10
Նմանատիպ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
«Հայկական կողմը պահանջում է կիրառել միջանկյալ միջոց` Բաքվից պահանջելու տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է հիմա նա գտնվում»,- ասել է Սամվելյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարել էր, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է լքել Արցախը։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԱԾ- ն հաստատել է Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում