Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը

Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը

Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրի գագաթին տեղադրված 50-մետրանոց խաչը (Քարաշեն գյուղ), որը նաև բջջային կապի աշտարակի գործառույթ էր կատարում։

Սա մեծ խնդիրներ կստեղծի հատկապես նրանց համար, ովքեր դեռ Արցախում են։ Անհարմարություններ կստեղծվեն նաև այն մարդկանց համար, որոնց մտերիմները դուրս են եկել Արցախից, սակայն նրանց հետ կապ պահելն այժմ արդեն գրեթե անհնար է: Այս հարցն առավել քան սրվում է` հաշվի առնելով անհետ կորածների մեծ թիվը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում