Ռուս խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում տարհանումը
28/09/2023 11:14
Նմանատիպ
Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից տուժածների ավիասանիտարական տարհանումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ։ Տարհանվել են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի այն հիվանդները, որոնք բժշկական և վերակենդանացման օգնության կարիք ունեն»,– ասված է հաղորդագրությունում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ է կա, այդ թվում ՝ 293 երեխա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում