Արցախից 70500 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան
Նմանատիպ
Ժամը 14։00–ի դրությամբ Արցախից 70500 բռնի տեղահանված է ժամանել Հայաստան։ Այս տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 50866–ը հաշվառվել են»,- ասել է նա։
Նրա խոսքով` մարդկանց ժամանելու ինտենսիվությունը չի նվազել, և մոտավորապես 1 ժամում կարողանում են 1000 մարդու սպասարկել։
Ինչ վերաբերվում է Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիներին, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ ՀՀ հասնելու համար, Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այժմ Գորիսում 35 ավտոբուս է տեղակայվել, սպասում են` երթևեկության ինտենսիվությունը փոքր–ինչ դադարի, որպեսզի կարողանան մեկնել Ստեփանակերտ։
«Որոշակի պայմանավորվածություն արդեն իսկ կա մեկնման գործընթացի կազմակերպման համար, որպեսզի այն բնակիչները, որոնք տեղահանված են և ցանկություն ունեն ՀՀ տեղափոխվելու, այդ գործընթացն իրականացվի»,- նշել է Բաղդասարյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ բռնի տեղահանված 70500 քաղաքացիներից 13922–ը որևէ մարզում հաշվառվել են և տեղակայվել որևէ բնակարանում կամ հյուրանոցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում