Պայթյունի տարածքում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
29/09/2023 10:39
Նմանատիպ
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։
Ինչպես գրում է ծառայությունը, հայտնաբերված աճյունները և մասունքներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության բյուրո, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում