ԼՂ-ից ՀՀ տեղափոխման ճանապարհին գրանցվել են մահվան դեպքեր
Նմանատիպ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին ու կարիքներին։
«Առաջին վայրկյանից Կոռնիձորում ու Գորիսում կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն։ Մեր թերապևտները և մանկաբույժներն իրականացնում են անհատական կոնսուլտացիա»,– ասել է նա։
Ավանեսյանի խոսքով՝ տեղահանվածներն առողջական վատ վիճակում են, քանի որ 10 ամիս շրջափակման մեջ են եղել, թերսնված, երկար ժամանակ խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չեն ունեցել։ Ըստ անհրաժեշտության նրանց հոսպիտալացնում են։
Ավանեսյանը նշել է, որ բուժում ստացողների թիվն անընդհատ փոխվում է. «60-70 քաղաքացի ունեն սրտանոթային և այլ հիվանդություններ։ Իսկ պայթյունից տուժածների առումով՝ ասեմ, որ ծանր ընթացքը շարունակվում է, կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնց կյանքը փրկելու համար պայքարում են բժիշկները»,- ասել է նա։
Նախարարը նաև խոսել է տեղահանման ճանապարհին մարդկանց մահվան դեպքերից. «ԼՂ-ից ՀՀ տեղափոխման ճանապարհին, որը 40 ժամից ավել է եղել, գրանցվել են ինսուլտով մահեր՝ հիմնականում մեծահասակների մոտ»,– ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ ցավոք նման դեպքերն անխուսափելի են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում