Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է

Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, բոլոր նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։

Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել էր ադրբեջանակն ծառայությունների կողմից։

Ավելի ուշ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ հանդիպել է առևանգված և Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանին:

Վերջինիս հարցաքննել և մեղադրանք են առաջադրել։ Ըստ մեղադրանքի՝ իբր Վագիֆ Խաչատրյանը հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում