Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան Արցախից բռնի տեղահանվածների համար
03/10/2023 20:45
Նմանատիպ
Իրանը ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար 60 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։
Ինչպես հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, բեռն արդեն հասցվել է Կապան։ Այնտեղ բեռը դիմավորել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Իրանի իշխանությունները ԼՂ բռնի տեղահանվածներին սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլ իրեր են ուղարկել։
Ավելի վաղ նշվել էր, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստանի Հանրապետություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։