ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Իրանից առգրավված մոտ 1,1 մլն փամփուշտ

ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Իրանից առգրավված մոտ 1,1 մլն փամփուշտ

Ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել Իրանից առգրավված մոտ 1,1 մլն փամփուշտ՝ 7.62 միլիմետրանոց հրաձգային զենքի համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող նավից առգրավված զինամթերքի մասին է: Ինչպես նշել են CENTCOM-ում, այդ ռազմամթերքը նախատեսված էր Եմենում հուսիների շարժմանն օժանդակելու համար, որոնց հովանավորում է Թեհրանը:

Ամերիկյան ԶՈւ հրամանատարության պնդմամբ, տարածաշրջանում Իրանին հակազդելու համար ԱՄՆ-ն աշխատում է բոլոր դաշնակիցների և գործընկերների հետ։ Սպառազինությունների ոլորտում իրանական զինուժին հակազդելու համար օգտագործվում են բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ պատժամիջոցները։

Բացի այդ, ամերիկյան բարձրաստիճան զինվորականները շեշտել են, որ կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի լույս սփռեն Իրանի ապակայունացնող գործունեության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում