ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ-ին՝ ազատելու ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին
Նմանատիպ
ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ` պարտավորեցնելու Ադրբեջանին անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«2023 թ. հոկտեմբերի 4–ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով` պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, նաև խնդրել է ՄԻԵԴ–ին` Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում