Թուրքիան կարող է կրկին լայնածավալ օդային հարձակման դիմել Սիրիայում
Նմանատիպ
Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է ավելի լայնածավալ օդային գործողություններ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում ՝ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Թուրքիայի ուժայինները յուրաքանչյուր կիրակի օրն ամբողջ երկրի տարածքում իրականացնում են հակահաբեկչական գործողություններ, որը կոչվում է «Հերոսներ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել Անկարայում՝ ՆԳՆ շենքի մոտ։ Ըստ տվյալների, զոհեր չեն եղել, փոխրհաձգության արդյունքում երկու ոստիկան ստացել էին թեթև մարմնական վնասվածք։ Ոստիկանների կողմից ահաբեկիչներից մեկը ոչնչացվել էր, մյուսը ինքն իրեն պայթեցրել։
Ինչպես հայտնել է Haber հեռուստաալիքը, Թուրքիայում արգելված ՔԱԿ-ն ստանձնել է ահաբեկչության փորձի պատասխանատվությունը: Այս իրադարձություններից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի զինյալների օբյեկտներին օդային հարվածների և զինյալների 20 օբյեկտների ոչնչացման մասին:
Լրատվամիջոցը նշել է, որ եթե Սիրիայում շահագրգիռ երկրները չկատարեն իրենց խոստումները, ապա Թուրքիան կրկին կդիմի լայնամասշտաբ օդային գրոհների, ինչպես դա եղել է անցյալում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում