Երկրաշարժից զոհերի թիվը գերացանցել է 2 հազարը

Երկրաշարժից զոհերի թիվը գերացանցել է 2 հազարը

Աֆղանստանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

«Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կազմում է 2 053 մարդ, տուժել է 9 240 մարդ, վնասվել կամ ավերվել է 1 329 տուն»,- հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով տարերային աղետների նախարարությանը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաղորդել էր Աֆղանստանի արևմուտքում մինչև 6,4 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի երկրաշարժերի մասին:

Օջախում 10 կմ խորությամբ երկրաշարժը գրանցվել է 272 հազար բնակչություն ունեցող Հերաթ քաղաքից 40 կմ հեռավորության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում