ԵԽԽՎ-ը հրատապ ընթացակարգով կքննարկի ԼՂ-ի հարցը

ԵԽԽՎ-ը հրատապ ընթացակարգով կքննարկի ԼՂ-ի հարցը

Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշել է հրատապ ընթացակարգով քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ մինչ այդ` հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում