«Հայաստանը դարձավ գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյանի խիստ գրառումը

«Հայաստանը դարձավ գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյանի խիստ գրառումը

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ խիստ մտահոգություն է հայտնել երկրում խորացող ճգնաժամի և հասարակական-քաղաքական լարվածության առնչությամբ՝ իրավիճակը որակելով ծայրահեղ ծանր։

«Հայաստանը, որ կարող էր լինել թանգարան՝ բաց երկնքի տակ, դարձավ գերեզման՝ բաց երկնքի տակ:

Միանգամից մահապատժի օրենք թող սահմանի ազգադավը, միևնույնն է՝ առանձին-առանձին հերթով սպանում են՝ մեկին հոգով, մյուսին ֆիզիկապես, երրորդի անունն են ոչնչացնում, չորրորդի ստեղծածը, հինգերորդի հավատքը, վեցերորդի կամքը, յոթերորդի ապրելու իմաստը։ Հերթով՝ իրենց ստեղծած մահվան «կարգով», ասես զոհաբերության անվերջանալի ակտ լինի՝ իրենց ՄԱՀՎԱՆ «Աստծուն» անխնա:

Դրան հանեք, որ մարդ չմեռնի է՜լ,

որ երկիր չկորցնենք է՜լ,

որ ջահել չզոհվի է՜լ,

որ վթարից մարդ չմեռնի է՜լ,

որ թշնամու լեզվով չխոսի մեզ հետ է՜լ,

ո՜ր… ո՜ր… ո՜ր…

Որ չատենք իրար է՜լ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում