Վաղը Շուշիում տեղի կունենա ՏՀԿ-ի նիստը

Վաղը Շուշիում տեղի կունենա ՏՀԿ-ի նիստը

Վաղը օկուպացված Շուշիում տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների կոմիտեի 27-րդ նիստը, որի անդամները, բացի Իրանից, Թուրքիայից, Պակիստանից և Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայի երկրներն են։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ակնկալվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա գործընկերների հետ, ինչպես նաև ճեպազրույցի ժամանակ կպատասպանի մամուլի հարցերին։

Այս պահին հայտնի է, որ միջոցառմանը մասնակցելու են Պակիստանի և Ղազախստանի արտգործնախարարները։ Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների Բաքու ժամանելու մասին տեղեկություն դեռևս չկա։

Նշենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Թեհրանում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարը Խոսրավ Նազերին է։ Բաքվի կազմակերպած միջոցառմանը նրա մասնակցության մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում