Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Բայրամովն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակիճակին առնչվող հարցեր։

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ–ները, Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի շուրջ։

Բայրամովը մեղադրել է Երևանին Բաքվի դեմ «զրպարտիչ արշավի», Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձերի մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում