Իսրայելը զինվորականներ է տեղակայել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելը զինվորականներ է տեղակայել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելը տասնյակ հազարավոր զինվորականներ է տեղակայել Լիբանանի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է ՊԲ նախկին խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Իրավիճակը Լիբանանի հետ սահմանին  անկայուն է: Մենք շարունակում ենք զգոն լինել: Հեզբոլլահի հարձակման ակնկալիքով մենք տասնյակ հազարավոր լրացուցիչ զորքեր ենք մտցրել սահման՝ պահեստայիններ և կանոնավոր ստորաբաժանումներ»,- ասել է նա ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ըստ Կոնրիկուսի սահմանային գոտում իրավիճակն առայժմ «հանգիստ է». Նրա խոսքով՝ զորքերն ու պահեստայինները կենտրոնացած են Իսրայելի հարավային սահմանի երկայնքով և պատրաստ են «իրականացնել իրենց խնդիրները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում