Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները

Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները

Պաղեստինցիներին Գազայի հատվածը լքելու Իսրայելի կոչը ցեղասպանության նախապատրաստություն է։ Այս մասին RIA Novosti-ին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հուսամ Բադրանը։

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ին Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին:

«Սրանք պաղեստինցի ժողովրդին տեղափոխելու և ցեղասպանության նախապատրաստման հստակ կոչեր են, և այդ պատճառով աշխարհը պետք է պայքարի նրանց դեմ այս հիմքի վրա», – ասել է Բադրանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում