Ադրբեջանը տարածաշրջանում ակտիվորեն ընդլայնում է բեռնափոխադրումների ճանապարհները
Նմանատիպ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ: Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արևելք-Արևմուտք ճանապարհով բեռնափոխադրումների աճող պահանջարկը, նպատակ ունեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի:
Ինչպես նաև, Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր Շուշիում տեղի է ունենում Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների կոմիտեի 27-րդ նիստը, որի անդամները, բացի Իրանից, Թուրքիայից, Պակիստանից և Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայի երկրներն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում