ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներն արդեն հաճախում են դպրոց
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կեսն արդեն հաճախում է դպրոց։ Այս մասին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի դպրոցներում հաշվառված է 11238 երեխա: Նրանցից 458–ը Սյունիքի մարզում են, 535–ը` Գեղարքունիքում, 1597–ը` Արարատում, 234–ը` Վայոց Ձորում, 1964–ը` Կոտայքում, 512–ը` Արագածոտնում, 956-ը` Արմավիրում, 427-ը` Շիրակում, 635–ը` Լոռիում, 325–ը` Տավուշում, իսկ 3595–ը Երևանի տարբեր դպրոցներում են։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց հատուկ չեն ընդունում որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ։
«Կան դեպքեր, երբ անձինք դիմում են որևէ դպրոց ու ստանում մերժում։ Այդ դպրոցներն ունեն լիցենզավորված աշակերտերի հստակ քանակ, և միայն սա է խնդիրը, որ նրանց ուղղորդում են այլ դպրոցներ։ Նման ճգնաժամային խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզմներում, այստեղ նույնպես հերթագրումներ կան և դա բնավ կապված չէ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ»,- ընդգծել է նա։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ուսուցչական թափուր հաստիքներ մարզերում արդեն որոշ չափով համալրվել են։ Սյունիքի մարզում դիտարկվում է 5 ուսուցչի դիմում, Վայոց Ձորում` 2, Գեղարքունիքում` 1, Արարատում` 20, Կոտայքում` 25, Արագածոտնում` 6, Արմավիրում` 12, Շիրակում` 11, Լոռիում` 10, Տավուշում` 2։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում