Ծառայակցին սպանած զինծառայողը ձերբակալվել է
Նմանատիպ
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանը գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել իր ծառայակցի` պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը մահացել է հոկտեմբերի 9–ին` կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից:
Քննչական կոմիտեն հաղորդում է՝ դեպքը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում։
ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված ծառայակիցը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում