Պաղեստինա-իսրայելական հակամարտության զոհերի թիվն աճում է

Պաղեստինա-իսրայելական հակամարտության զոհերի թիվն աճում է

Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 849-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

Ըստ տվյալների՝ ավելի քան 4200 մարդ վիրավորվել է անկլավում, ևս 110-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափում։

Նախարարության ամփոփագրի համաձայն՝ 830 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետևանքով, ևս 19-ը դարձել են Հորդանան գետի ափին բախումների զոհ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ էսկալացիայի նոր փուլի սկզբից ի վեր պաղեստինցիների զոհերի ընդհանուր թիվը կազմել է 788։

Իսրայելում պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​կազմակերպության հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ, վիրավորվել ավելի քան 3400-ը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը։

«Ավելի քան 998 մարդ զոհվել է, ավելի քան 3418-ը՝ վիրավորվել, արձակվել է 4989 հրթիռ»,- ասվում է դեսպանատան X սոցիալական էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում