Եվրո-2032-ն անց կկացվի Թուրքիայում

Եվրո-2032-ն անց կկացվի Թուրքիայում

Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ 2032 թվականին Իտալիայի հետ համատեղ կընդունի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին նշված է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։

Հաստատվել է նաև, որ Եվրո-2028-ը կընդունեն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։

Ավելի վաղ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ էր ներկայացրել 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար։ Սակայն, որոշ ժամանակ անց, այդ հայտը հետ էր կանչել ու Իտալիայի հետ համատեղ հայտ ներկայացրել Եվրո-2032–ը անցկացնելու համար։

Նշենք, որ Եվրոպայի 2028 թվականի առաջնության անցկացման համատեղ հայտ էին ներկայացրել նաև Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիաները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում