ՌԴ–ն ու Իրանը նույնպես կողմ են «3+3» ձևաչափով բանակցություններին
Նմանատիպ
ՌԴ–ի ու Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը վերսկսելուն։ Այս մասին նրանք ասել են իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հայտարարել էր մոտ ապագայում «3+3» ձևաչափով հանդիպումների մասին` նշելով, որ նախաձեռնողը Ադրբեջանն է:Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել մերձավորարևելյան արդիական օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրման վրա:
«Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և միջազգային իրավական Հայտնի հենքի վրա իրավիճակի կարգավորման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում