Գեղարքունիքի մարզում արցախցի է լույս աշխարհ եկել
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու ծննդատանը, լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ ընտանիքի առաջնեկը՝ 4050 գրամ քաշով, 51 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Էմիլի։
Փոքրիկ Էմիլին ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ուսալար գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ապաստանած Սարգիս և Մարիամ Սարգսյանների ընտանիքում։ Էմիլին այս ամուսնական զույգի առաջին զավակն է։
Ուսալարում մի հարկի տակ Սարգսյանները բնակվել են ինը հոգով՝ ծննդկանի ամուսինը, ամուսնու ծնողները, եղբայրը, կինը և նրանց երեք զավակները, ովքեր նույն կազմով էլ բռնի տեղահանվել ու ապաստան են գտել Մարտունի համայնքի Ձորագյուղում՝ հյուրընկալող ընտանիքում։ Էմիլին դարձել է Սարգսյան ընտանիքի տասներորդ անդամը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում