Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի Բիշքեկի հանդիպումից. Ալիև

Եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի Բիշքեկի հանդիպումից. Ալիև

Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է կայանար երեք ԱԳ նախարարներիհանդիպումը Բիշքեկում, սակայն հայկական կողմը հրաժարվեց։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

«Ռուսաստանի միջնորդությունը մենք գոհունակությամբ ենք ընդունում, քանի որ մեր հարևանն է ուդաշնակիցը, նաև Հայաստանի դաշնակիցը և գտնվում է մեր տարածաշրջանում` ի տարբերություննրանց, ովքեր հազարավոր կմ հեռու են»,-ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ եթե Հայաստանը խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի Բիշքեկի հանդիպմանհնարավորությունից։

«ՀՀ վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի մասնակցության, բայց 2-3 ժամ Բիշքեկ թռչելչի կարող, կարևոր գործեր ունի։ Այս մասին պետք է բաց խոսել»,-եզրափակել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում