Ալիևը Ֆրանսիային խորհուրդ է տվել «տեսնել իր աչքի գերանը»
Նմանատիպ
Մակրոնի վերջին հայտարարությունները Ադրբեջանի խնդիրների մասին՝ կապված միջազգային իրավունքի հետ, կարող են միայն ծիծաղ առաջացնել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը չի խախտել միջազգային իրավունքը, մենք կռվել ենք մեր տարածքում, ճնշել ենք անջատողականությունը, պահպանել ենք մարդասիրական բոլոր նորմերը, Ժնևի բոլոր կոնվենցիաները»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նաև Ֆրանսիային խորհուրդ է տվել «տեսնել իր աչքի գերանը»։
«Մեկ ու կես միլիոն ալժիրցի ոչնչացվել է ֆրանսիական ռեժիմի կողմից, միայն այն պատճառով, որ նրանք ալժիրցիներ և մահմեդականներ էին: Սա ցեղասպանություն է: Էլ չենք խոսում Ֆրանսիայի արյունալի հանցագործությունների մասին Աֆրիկայում, Աֆրիկայի այլ մասերում և ամբողջ աշխարհում: Եվ փաստն այն է, որ այսօր Ֆրանսիան դեռևս գաղութներ է պահում․ սա անհասկանալի է»,- ընդգծել է նա։
Ալիևն անհեթեթ է անվանել այն, որ Ֆրանսիան, որն արյունոտ գաղութային անցյալ ունի, մեղադրում է Ադրբեջանին միջազգային իրավունքը խախտելու մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում