Մեկնարկել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
13/10/2023 12:11
Նմանատիպ
Այսօր Բաքվում մեկնարկում է Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործը քննելու է Բաքվի զինվորական դատարանը՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։
ԶԼՄ-ները նշում են, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ։ Այսօր կհստակեցվեն նաև գործով մեղադրյալների և 59 տուժածների անձնական տվյալները։
Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել էր ադրբեջանակն ծառայությունների կողմից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում