Բլինքենը հանդիպել է Պաղեստինի առաջնորդին

Բլինքենը հանդիպել է Պաղեստինի առաջնորդին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնիի Բլինքենը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հաղորդում է Report-ը՝ հղում անելով NBC News-ին։

Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարած այցի շրջանակում՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով։

Նշենք, որ սա կողմերի առաջին ուղիղ հանդիպումն է ԱՄՆ-ի և Պաղեստինի ղեկավարության հարաբերություններում առկա ճգնաժամի սկզբից ի վեր։

Հիշեցնենք՝ Բլինքենը Հորդանան է ժամանել երեկ՝ Իսրայել կատարած այցից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում