Մեկնարկում է «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը

Մեկնարկում է «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը

Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը։

Ծրագրի մեկնարկի մասին հաղորդագրության մեջ ասված է.

Արցախի մեր սիրելի հայրենակիցներ, մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նախաձեռնության հաջողության հիմքում միասնականությունն ու համախմբման ուժն են:

Արցախի մեր հայրենակիցների համար մենք մեկնարկում ենք «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը, որը հնարավորություն կտա ձեզ հետ կիսվելու մեր գիտելիքով և փորձառությամբ։

Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո դուք հնարավորություն կունենաք շարունակելու ձեր մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։

Ծրագիրը նախատեսված է 18-35 տարեկան արցախցի մեր հայրենակիցների համար։

Ծրագրին մասնակցելով` դուք կստանաք.

  • 1.5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում
  • Ամսական 200,000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում
  • Հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ
  • Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկում

«Ամերիա Սերունդ․ Արցախ» ծրագրին դիմելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել հայտը հոկտեմբերի 12-29-ը ներառյալ։

Մանրամասները` https://ameria.me/gena

Հետևեք մեզ նաև Telegram-ում