Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևին միացել է 40 երկիր

Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևին միացել է 40 երկիր

Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդի հայտարարությանը միացել է 40 պետություն: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում։

«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված համատեղ հայտարարությանը միացած պետությունների թիվը հասել է 40-ի»,- հաղորդել է նա։

Նա նշել է հայտարարությունից մի հատված, որտեղ ասվում է՝ իրենց տները լքած արցախահայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, որը տևել է ավելի քան 9 ամիս, ինչը հանգեցրել է ծանր հումանիտար իրավիճակին։

Ավելի վաղ Անի Բադալյանը X սոցիալական կայքում հանդես էր եկել գրառմամբ՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ։

Նրա խոսքով` բանաձևում ներկայացնում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում