Գազայի հյուսիսից տարհանվել է 600 հազար պաղեստինցի
Նմանատիպ
Գազայի հատվածի հյուսիսից հարավ տարհանվել է 600 հազար պաղեստինցի, հաղորդում է i24NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (IDF):
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ավելի քան 600,000 պաղեստինցի է տարհանվել Գազայի հյուսիսից դեպի հարավ»,- ասվում է հրապարակման մեջ։
Անցած ուրբաթ Իսրայելը հրամայել էր Գազայի հատվածի բնակիչներին տեղափոխվել տարածաշրջանի հարավ։ Խոսքը վերաբերում է 1,1 մլն մարդու։ Ինչպես ընդգծել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը, իսրայելցի զինվորականները կգնահատեն մնացած խաղաղ բնակիչների թիվը, և եթե իրավիճակը թույլ տա, կսկսվեն մարտական գործողություններ։
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել չեղարկել հրամանը, քանի որ ավելի քան մեկ միլիոն մարդու տեղահանումը կործանարար մարդասիրական հետևանքներ կունենա:
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից նշանակված իշխանությունները և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան կառավարությունը մերժել են պահանջը՝ այն անվանելով երկրորդ արտագաղթ 1948 թվականին պաղեստինցիների հարկադիր հեռացումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում