Տասնյակ մարդասիրական բեռնատարներ կուտակվել են Գազայի սահմանում

Տասնյակ մարդասիրական բեռնատարներ կուտակվել են Գազայի սահմանում

Գազայի հատվածի համար մարդասիրական օգնություն տրամադրող տասնյակ բեռնատարներ են կուտակվել եգիպտական ​​կողմի «Ռաֆահ» անցակետում։ Դրանք Իսրայելից անվտանգության երաշխիքներ են ակնկալվում բեռը Գազա հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստիի թղթակիցը։

Ինչպես ավելի վաղ գրում էին լրատվամիջոցները, ԱՄՆ-ը, Իսրայելը և Եգիպտոսը պայմանավորվել էին 5-ժամյա հրադադարի մասին Գազայի հատվածի հարավում՝ հումանիտար խնդիրները լուծելու համար, սակայն Նեթանյահուի գրասենյակը ավելի ուշ հայտարարել է, որ այս պահին զինադադար չկա։

«Այս պահին Գազայի հատվածում մարդասիրական օգնության և օտարերկրացիների դուրս գալու նպատակով կրակի դադարեցում չկա»,- ասել էին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է Գազայի հատվածը գտնվում է իսրայելական ռազմական շրջափակման մեջ, և այնտեղից դուրս գալը դե ֆակտո անհնար է։ Հյուսիսում և արևելքում սահմանները արգելափակված են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև ծովային տարածքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում