Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
17/10/2023 11:05
Նմանատիպ
Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանին։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Պնդում են, որ գործով տուժված է ճանաչվել 59 մարդ։
Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել էր ադրբեջանակն ծառայությունների կողմից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում