Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց

Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց

«Միջնորդությունը մերժվել է»։ Այս մասին հայտնել են Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի աշխատակազմից։ Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարսեղ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել էր փորձաքննություն իրականացնել։ Պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ չի մասնակցել նիստին․ տեղյակ չէ դատարանի որոշումից։

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Ամրամ Մակինյանն արձանագրել էր, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող նման ծավալի մատակարարումներ իրականացնել։

2013թ ընթացքում «Մաքսհուր» ընկերությունը «Ֆլեշ» և «Սի Բի Էս» ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2 մլրդ 53 մլն 745 հազար 794 դրամի ապրանքներ, և, եթե ընկերությունն ի վիճակի լիներ նման մատակարարումներ իրականացնելու, ապա ապրանք ձեռք չէր բերի ընկերություններից։ Պաշտպանության կողմը միջնորդել էր փորձաքննություն իրականացնել։ Այդ միջնորդությունը դատարանը մերժեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում