Պուտինն ու Թրամփը ԱԹԵՍ-ի գագաթնաժողովում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Կարդացեք նաև
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մտադրված են շարունակել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումը Չինաստանում կայանալիք ԱԹԵՍ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ։
Հղում անելով ռուսական լրատվամիջոցներին՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփն անձամբ է ուշադրություն դարձնում այս հակամարտության կարգավորմանը։
«Բնականաբար, նրա հետ Շենժենում կայանալիք ԱԹԵՍ-ի գագաթնաժողովին նախատեսվող հանդիպման ընթացքում կշարունակվի կարգավորմանն առնչվող հարցերի ամբողջ համալիրի քննարկումը»,– նշել է Ուշակովը։
Նա նաև հայտնել է, որ կողմերն ակտիվորեն աշխատում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման բովանդակային կողմի վրա, որը կարող է կայանալ ԱԹԵՍ-ի գագաթնաժողովի հարթակում։
«Այժմ ակտիվ աշխատանք է տարվում դրա բովանդակային լրացման ուղղությամբ»,– ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Հիշեցնենք, որ ԱԹԵՍ-ի (Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) տնտեսությունների առաջնորդների 33-րդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 18–19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում (Գուանդուն նահանգ)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում