Քաղաքացիների գույքի և դրամական միջոցների վրա արգելանքները ժամանակավորապես հանվել են
Նմանատիպ
Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերի համաձայն, ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:
Հրամանագրով սահմանվում է նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո վերոնշյալ սուբյեկտների օգտին բռնագանձված գումարները պետք է վերադարձվեն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
«Արգելանքների վերացումը չի ազատում պարտավորությունների կատարումից։ Այն ժամանակավոր միջոցառում է, որի նպատակն է մեղմելու Արցախի շուրջ ս. թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված պայմաններում հայտնված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները՝ հիմնականում նրանց դրամական միջոցները ժամանակավոր չբռնագանձելու ձևով»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում