Հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ
20/10/2023 11:59
Նմանատիպ
Կոտայքի մարզում հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառումն իրականացվել է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ:
«Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի անձնագրային բաժանմունք ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով շուրջ երկու տասնյակ անձինք»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում