Մասկը 1 օրում կորցրել է 16,1 միլիարդ դոլար

Մասկը 1 օրում կորցրել է 16,1 միլիարդ դոլար

Իլոն Մասկը, որին պատկանում է Tesla և SpaceX ընկերությունները, ինչպես նաև X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter), մեկ օրում կորցրել է 16,1 միլիարդ դոլար՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների։

Հստակեցվում է, որ Մասկի կարողությունը նվազել է երրորդ եռամսյակում Tesla-ի ֆինանսական վատ ցուցանիշների ֆոնին։ Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 9,3%-ով՝ ցածր շահույթի և վաճառքի պատճառով։

Bloomberg-ը նշում է, որ չնայած ֆինանսական կորուստներին, Մասկի կարողությունը 2023 թվականին աճել է 72,6 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 210 միլիարդ դոլար։

Ձեռնարկատերը մնում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Նա 55 միլիարդ դոլարով ավելի հարուստ է, քան ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն, LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի սեփականատերը, որը վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։

Այստեղ կարող եք ծանոթանալ աշխարհի ամենահարուստ մարդկանց Թոփ-5-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում