Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է անվանել

Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է անվանել

Էրդողանը Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի հարձակումները։ 

«Գազայի հատվածի վրա հարձակումների ընդլայնումը ոչինչ չի բերի, բացի էլ ավելի մեծ ցավից, մահից և արցունքներից։  Անվտանգությունը հնարավոր չէ ապահովել հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և եկեղեցիների ռմբակոծմամբ»,- գրել է Էրդողանը՝ X իր էջում։ 

Նրա խոսքով՝  տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ փրկել արևմտյան երկրների կողմից խրախուսվող այս խելագարությունից, որտեղ արևմտյան լրատվամիջոցները մրցում են դրա լեգիտիմացման համար:

Թուրքիայի նախագահը  կոչ է արել  բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին անկեղծորեն աջակցել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի շուտափույթ հաստատմանն ուղղված նախաձեռնություններին՝ նշելով, որ Իսրայելի   գործողությունները  հավասարազոր են ցեղասպանության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում