SpaceX-ի Starship-ի փորձարկումը. Super Heavy-ն պայթել է, իսկ Starship-ը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Կարդացեք նաև
SpaceX ընկերությանը չի հաջողվել երկիր վերադարձնել տիեզերական նավի առաջին աստիճանը։ Super Heavy հրթիռ-կրիչը անջատվելուց հետո չի հաջողվել «որսալ» մեկնարկային աշտարակի մեխանիկական բռնակների միջոցով, ինչպես նախատեսված էր։ Փոխարրանը՝ այն պայթել է Մեքսիկական ծոցի վրա և ընկել ծովը։
SpaceX-ը դեռևս չի մեկնաբանել անհաջողության պատճառները։ Հիշեցնենք, որ նախորդ երեք փորձարկումների ժամանակ Super Heavy-ին հաջողվել էր հաջողությամբ որսալ։
Մինչդեռ երկրորդ աստիճանը՝ Starship տիեզերանավը, հաջողությամբ դուրս է եկելձ մերձերկրյա ուղեծիր և այնտեղ տեղադրել Starlink կապի արբանյակները։ Նախատեսվում է, որ նավը շուրջ 24 ժամվա ընթացքում կկատարի մոտ 14 պտույտ Երկրի շուրջ, որից հետո այն կվերադարձվի մեկնարկային հարթակ։ Որոշումն այն մասին, թե արդյոք արժե փորձել «որսալ» նաև վերին աստիճանը վերադարձի ժամանակ, կկայացվի շաբաթ օրը։
Ծրագրի համաձայն՝ եթե ամբողջ գործողությունը հաջողությամբ պսակվեր, դա կդառնար տիեզերական նավի բոլոր հիմնական տարրերը կրկնակի օգտագործման նպատակով Երկիր հաջող վերադարձնելու պատմության մեջ առաջին դեպքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում