Փարիզը և Երևանը կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը

Փարիզը և Երևանը կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հարցազրույցը։

«Հայաստանին պետք է թույլ տրվի պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանները։ Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը»,- ասել է նախարարը Parisien թերթին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ Երևանը ռազմական նոր գործընկերոջ կարիք ունի և Ֆրանսիայի հետ քննարկում է ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում