Հայկական կողմը կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը
22/10/2023 18:03

Նմանատիպ
Հայկական կողմը հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը»,– գրել է նա:
Նշված է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում