Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պապիկյանը Ֆրանսիա է մեկնում երկրի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում