Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի

Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի

Ֆրանսիան Հայաստանին առաջնահերթ պաշտպանական բնույթի զենքեր կմատակարարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրե է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա վստահեցրել է, որ այս օրերին հարձակողական զենքեր ոչ մեկը ոչ մեկին չի տրամադրի։

«Որովհետև դրանք ռազմական այլ կոնցեպտ են թելադրում, իսկ մեր ռազմական կոնցեպտը իր մեջ առաջին հերթին պարունակում է պաշտպանական բնույթի ամրություն»,- ասել է նա։

Անդրանիկ Քոչարյանը շեշտել է, որ Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն է։

«Պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից էլ պաշտպանված լինի, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Ավելի վաղ, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում