Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործը»
24/10/2023 11:15
Նմանատիպ
Բաքվում այսօր շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործի» վերաբերյալ խեղկատակությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը կվարի Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Քրեական գործով զեկուցողն է դատավոր Ջամալ Ռամազանովը։
Հապճեպ և շինծու գործով դատարան է ներկայացել 59 «տուժող», բոլորն էլ «ճանաչել» են Խաչատրյանին և խոսել նրա կատարած «հանցագործությունների» մասին։
Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանը հերքել է Բաքվի ներկայացրած մեղադրանքը:
Տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում